Իրանա-հայկական հարաբերությունների օրակարգում պետք է լինեն ռիսկերի կառավարման ու TRIPP նախագծի հնարավոր իրականացումից բխող մարտահրավերների հաղթահարման հարցերը՝ հայտարարել է Հայաստանում Իրանի արտակարգ և լիազոր դեսպան Խալիլ Շիրղոլամին: «Իրանի մտահոգությունը իր սահմանների մոտ ամերիկացիների ներկայության առնչությամբ միանգամայն օրինաչափ ու տրամաբանական է, և դրան պետք է հետևի հստակ արձագանք»,- ընդգծել է Շիրղոլամին։               
 

ՀՀ ՊՆ-ն արձագանքում է Հադրութի Տող գյուղի մոտ մարտերի մասին հաղորդումներին

ՀՀ ՊՆ-ն արձագանքում է Հադրութի Տող գյուղի մոտ մարտերի մասին հաղորդումներին
28.12.2020 | 15:32

Արցախի Պաշտպանության բանակը խստորեն պահպանում է հրադադարի ռեժիմը, որևէ ստորաբաժանում տվյալ հատվածում որևէ գործողության չի մասնակցել, ավելին՝ Արցախի ՊԲ ստորաբաժանումների հետ կապված որևէ արտակարգ միջադեպ չի գրանցվել՝ հաղորդում է ՀՀ ՊՆ-ն՝ ի պատասխան Հադրութի Տող գյուղի մոտակայքում հայ և ադրբեջանցի զինվորականների միջև վերսկսված մարտերի, երկու կողմի զոհերի ու վիրավորների մասին ադրբեջանական լրատվամիջոցների հաղորդագրությունների։ ՀՀ ՊՆ-ն հիշեցնում է, որ Տող գյուղը գտնվում է ադրբեջանական ԶՈՒ ամբողջական վերահսկողության ներքո։

«Այդուհանդերձ, հայկական կողմը փորձում է հավելյալ տեղեկություններ պարզել, չբացառելով հավանականությունը, որ գործ ունենք ադրբեջանական տեղեկատվական սադրանքի հետ», - ասված է ՊՆ հաղորդագրությունում:

Դիտվել է՝ 4262

Մեկնաբանություններ